▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչի համար եք պարգևատրվել․ Արցա՞խն եք ազատագրել, բանակո՞ւմ եք ծառայել»․ հարց՝ Վահան Կոստանյանին

«Հայրենիքին մատուցած ի՞նչ ծառայությունների համար եք պարգևատրվել, Արցա՞խն եք ազատագրել, բանակո՞ւմ եք ծառայել․․․»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանից՝ նկատի ունենալով նրա՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվելը։

«Ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որն իրականացրել եմ, ենթադրում եմ՝ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա»,- պատասխանեց փոխնախարարը՝ հավելելով, որ դիվանագիտական ծառայության միջոցով նույնպես կարելի է հայրենիքին ծառայություն մատուցել։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին