▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ օլիգարխի մարդ, ես ձեր սաղիդ ախպերն եմ...». Հայտնի տաքսիստն` ասեկոսեների մասին. aravot.am

aravot.am-ը գրում է. «Ռուսերեն մի մեջբերում անեմ «աբիժնիկներ» են: Սրանք աբիժնիկ են, որ յոթ տարի մտել են ստեղ-էնտեղ, ինչ միկրաֆոն տեսել, խոսել են անկապ, իսկ ոչ մեկ բանի տեղ չի դրել, ու իրենց հարցերը չեն լուծվել»,-Aravot.am-ի հետ զրույցում, արձագանքելով անհատ տաքսիստների՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին,  այսպես պատասխանեց տաքսիստ Արման Գալստյանը:

Հիշեցնենք, որ տաքսիստները մտահոգություն ունեն, որ Արման Գալստյանն օլիգարխների կողմից ներդրված մարդ է և անգամ իրենց տեղյակ չի պահել նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպման մասին ու իրենց շահերը չի պաշտպանել, հիմա էլ չի ցանկանում իրենց հետ հանդիպել:

Արման Գալստյանը վստահեցնում է, որ իր դեմ խոսող Տիգրան Հովհաննիսյանը, Արսեն Պետրոսյանը և մյուսները վատ համբավ ունեն տաքսիստների շրջանում և հայհոյանքների շարան կհնչի նրանց հասցեին: Նրանց Արման Գալստյանը «երևույթներ» է համարում, որոնք ինչ խոսք տվել են չեն կատարել: Իր մասին Արման Գալստյանն ասաց. «Ես չեմ սիրում  խոսք տալ, ես սիրում եմ գործել: Հիմա սրանք այս վիճակին են, որ չեն կարողանում իրենց ձեռքը պահել իրադարձությունները, Արմանը եկավ երկու օրում հարցերը կարողանում է լուծել»:

Հարցրինք՝ այդ ի՞նչ հարցեր է լուծել, ի՞նչ հարցեր է բարձրացրել Գագիկ Բեգլարյանի մոտ և ի՞նչ է նա խոստացել, քանի որ իր գործընկեր տաքսիստներին զայրացրել է այն, որ ինքը տաքսիների տարածքների, ավտոպարկերի մասին է խոսել:  Արմանը պատասխանեց. «Միանշանակ այդպիսի արտահայտություն չի եղել: Նման քննարկում չի եղել: Տիգրանի հայրն է եղել ավտոկայանում դիրեկտոր, հիմա իր հոր գաղափարներով է հղկվել ու 21-րդ դարում անընդհատ հիշում է  խորհրդային տարիները»:

Արման Գալստյանը վստահեցրեց, որ տաքսիստները իր հանդիպման մասին տեղյակ են եղել ու ասաց, թե «այն, ինչ հայտարարել են այսօր տաքսիստները լրագրողներին, սուտ ու կեղծիք է»: Արմանի պնդմամբ՝ նրանցից մեկը հավատացյալ է, մյուսը «ավտոյի դալալ», մյուսին անվանում է «սարիթաղցի ճիճու». «Հրապարակը փակել է Արման Գալստյանը մեկ մենակ երկու ժամվա մեջ: Այդ ժամանակ չեմ ճանաչել Պետրոսյան Արսենին, սարի թաղցի ճիճու երևույթին, որ գողի փոշի էր նստել վրան, ստից կուրաժիտ էր լինում, ինքն ու Տիգրանն էլ ավտոյի դալալ են, ավտո են ծախում:

Ես ինչ անում եմ, իմ ազգի ու ժողովրդի համար եմ անում: Իմ արարքները նոր ռեֆորմով կտեսնեք»: Արմանը վրդովվել է այն խոսակցություններից, թե Գագիկ Բեգլարյանն իրեն տարածք է տվել:

Ըստ նրա՝ այս մասին ինքն ու նախարարը կհերքեն. «Նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել եմ նախկինում կուտակված ակտերի մասին, որ համաներում շնորհեն բոլոր տաքսու վարորդներին:Խնդրել եմ մինիմալ պայմաններ տալ տաքսու վարորդներին, որ  կարմիր գծերի համար մուծեն ոչ թե 12.000, այլ վեց հազար դարձնեն:  Ես ռեֆորմ եմ ներկայացրել ու տարածքների մասին խոսք չի եղել: Միայն նշել եմ, որ համապատասխան կահավորված տարածքներում բուժզննություն ու տեխզննություն անցկացնենք: Կարող է պետք է ֆարինգիտը վերցնեն ձեռքը մարդու սիրտ ու թոք լսե՞ն: Իսկ էս խփնված երևույթները եկել են ստեղ, բարբաջում են»:

Այն մեղադրանքներին, թե օլիգարխների մարդն է, Արմանը պատասխանեց. «Ի՞նչ օլիգարխի մարդ, ես ձեր սաղիդ ախպերն եմ, ես էս երկրի տղա եմ, իմ ճակատը պարզ է, մաքուր: 

Մանրամասներն`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին