▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ եք շահում հորս բերդում պահելով ․․․Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ Հակոբյանի ինքնազգացողությունը ՔԿՀ-ում վատացել է, նրան ՔԿՀ-ից շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։ «ԲԿ-ում հայրս նախատեսված հետազոտությունները չի անցել, քանի որ այսօր կիրակի է, նրան կրկին տեղափոխել են ՔԿՀ, ասել են երկուշաբթի կբերեք»,- պատմում է Հակոբյանը։
«70-ամյա քաղաքական գործչին կալանավորել են՝ քաղաքական կարծիքն արտահայտելու համար։ Այս ամենը խայտառակություն է»,- ասում է Սամվել Հակոբյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին