▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ եք առաջարկում պարոնայք, նոր «երկաթյա վարագու՞յր»

Չեմ հասկանում այն մարդկանց, որ պնդում են, թե Ռուսաստան կամ այլ երկներ աշխատանքի գնալը վտանգ է պետության համար: Ի՞նչ եք առաջարկում պարոնայք, նոր «երկաթյա վարագու՞յր»: 

Ի վերջո, բաց աշխարհի պայմաններում կապիտալի և աշխատուժի տեղաշարժի սահմանափակումը համարյա անհնար գործ է: Այլ բան, որ պետություններն ու ինտեգրացիոն հարթակները պետք է կապիտալի և աշխատուժի ներգրավման համար մրցակցեն` շահեկան վիճակում հայտնվելու համար խնդիր դնելով առավելագույնս բարենպաստ միջավայր ստեղծել:

Մնացածը, կարծում եմ, հակագիտական պնդումներ են` քաղաքական շահարկումների ենթատեքստով...

Միհրան Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին