▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ էլ որ կնքվի Վաշինգթոնում, վերջում սրբագրվելու է Թեհրանի և Մոսկվայի կողմից»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն քաղաքական գործընթացը, որ սկսվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին, արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, կարելի որակել որպես «մոդերատորության սառը պատերազմ: Այն չի ավարտվել և այժմ համարյա հասել է իր բարձրակետին: Իրականում որն է այս գործընթացի էությունը: Արտաքուստ այն ներկայացվում է որպես «խաղաղասիրական, միջնորդական» առաքելություն, հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու նպատակով: Բայց իրականում համաշխարհային ուժային կենտրոնները ԱՄՆ-ը, Եվրոպական Միությունը և Ռուսաստանի Դաշնությունը, բացահայտ կամ անդրկուլիսյան կատաղի պայքար են մղում՝ նպատակ ունենալով հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը ղեկավարել և պայմանագրի կնքումն էլ տեղափոխել Վաշինգտոն, Բրյուսել կամ Մոսկվա, իրենց առավելագույն շահերն ապահովելու և տարածաշրջանում հեռուն գնացող ռազմավարական նպատակներին հասնելու համար: Շատ կարևոր են նաև տարածաշրջանային ուժեղ խաղացողների՝ Թուրքիայի և Իրանի մերթ ընդ մերթ ակտիվացումը և բավական արդյունավետ միջամտությունները գործընթացին, որոնք կարողացել են եղանակ փոխել: Այս ընթացքում ոտնատակ են տրվել միջազգային իրավունքի, բարոյականության և հումանիստական բոլոր նորմերն ու սկզբունքները: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարգախոսով, կողմերը անդրկուլիսյան անազնիվ ինտրինգների միջոցով հիմնականում կենտրոնացած են զանգեզուրյան միջանցքի, էներգետիկ կապուղիների, հակաիրանական և հակառուսական պլանների իրականացման վրա: Մերկ, եսասիրական և շահամոլ միջպետական գզվռտոցի հետևանքը հարյուրերոդ անգամ վճարեց հայ ժողովուրդը, հազարավոր զոհերով, Արցախի կորստով և 120 000 փախստականներով: 2020-22 թթ. մոդերատորությունը Մոսկվայում էր: Ալիև-Փաշինյան հանդիպումները հիմնականում տեղի էին ունենում կրեմլյան հովանավորությամբ: Ուկրաինական պատերազմը փաստացիորեն հնարավորություն տվեց արևմտյան ստրատեգներին մոդերատորությունը փախցնել-տանել, այսպես կոչված, բրյուսելյան և վաշինգտոնյան հարթակներ: Այստեղ ավելի արդյունավետ «խաղաղասիրություն» իրականացվեց: Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հայաթափվեց, ռուս խաղաղապահները դուրս եկան, մեծն գինեկոլոգը Բլինքենի հետ խանդավառությամբ ֆինանսական խոստումներ տվեցին և այլն և այլն: Իհարկե «խաղաղասիրությունը» ուղեկցվում էր փառահեղ հակաիրանական և հակառուսական հռետորաբանությամբ, եվրաքվեական շոուներով և պսեվդոարևմտամետների կատաղած մեդիատեռորով: Կարծես թե կարող էր ամեն ինչ ավարտվել, երբ հայտարարվեց հայ-ադրբեջանական օնլայն բանակցությունների հաջող ավարտի և պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին, բայց ավաղ Բաքվի նախապայմանները կասեցրին բրյուսելյան ղեկավարների ցնծությունը, որոնք սպասում էին ուկրաինացման և երկրորդ ճակատի բացման օրվան: Այստեղ, իհարկե, մեծամասամբ հույսն Ադրբեջանի վրա է, որը հզոր է և սահման ունի Ռուսաստանի հետ: Կարևորը ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելն է և Բաքվին այնքան օժանդակելն է հայկական շահերի հաշվին, որ Ալիևը ուղղակի պարտավորված զգա բացել երկրորդ ճակատը: Վրաստանը արժանապատվորեն մերժեց այդ ավանտյուրան: Հիմա Թրամփն է շտապում նախաձեռնությունը խլել Մոսկվայից և Բրյուսելից, եթե այս ուրբաթ իսկապես կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը Սպիտակ Տանը: Տեսնենք ինչով կավարտվի: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել: Պայմանագիրը տեքստ է՝ գրված թղթի վրա: Այն քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վայրկենական կորցնում է իր նշանակությունը: Ինչ էլ որ կնքվի, վերջում սրբագրվելու է Թեհրանի և Մոսկվայի կողմից: Իսկ միջազգային իրավունք կոչվածը ինչ աբսուրդային իրավիճակում է այսօր, բոլորս գիտենք: Հիշենք Սևրի պայմանագրին երկու ամիս հետո հաջորդած Ալեքսանդրոպոլի պայմանագիրը: Մի կերպ հաջողվեց պահպանել թեկուզ և մոտ 30000 քառ. կմ.: Այսքան մեծ մտավոր կարողություններով հռչակված հայ ազգը ինչու է այսքան տկար դիվանագիտության և քաղաքական հեռատեսության ոլորտում: Ցավալի է»:

***

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգթոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

***

«Ժողովուրդ»-ը գրում է. «Այս շաբաթվա վերջին Վաշինգթոնում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի միջև։ Ինչպես փոխանցում են ամերիկյան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները, կողմերը պատրաստվում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
Չնայած նրան, որ Ալիևը շարունակում է առաջ տանել իր հայտնի նախապայմանները, իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում պատրաստ է խաղաղության՝ առանց որևէ նախապայմանի։ Վարչապետը թիմի ներսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ շեշտել է, որ «որոշակի փաստաթուղթ, ամենայն հավանականությամբ, կստորագրվի»։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ-ն առաջարկել է Սյունիքի հարցի լուծման մի տարբերակ, որը ենթադրում է արտապատվիրակված մոդել՝ առանց «միջանցքի» ձևակերպման, սակայն ենթադրելի է՝ վերահսկողության որոշակի տարրերով։

Այս զարգացումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախի ամբողջական կորուստն արդեն փաստ է, Հայաստանի երեք մարզերից օկուպացված տարածքները մնում են Բաքվի վերահսկողության տակ, և տասնյակ հայ գերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը խաղաղության ուղին նախընտրում է անցնել առանց պահանջների՝ մեկ նպատակով. ընտրություններին ընդառաջ ցուցադրել միջազգային հարթակներում ստորագրված փաստաթուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը:

Գերիները կսպասեն։ Օկուպացված տարածքները՝ ևս։ Արցախցիներին մնում է հարմարվել։ Իսկ Վաշինգթոնում, ամենայն հավանականությամբ, ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը ներկայացվելու է որպես «պատմական առաջընթաց»:

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը՝ կից տեսանյութով․Հակահայ Նիկոլը գնում է Զվարթնոց օդանավակայան ԱՄՆ մեկնելու համար։ Վաշինգտոնում Թրամփը սրան պարտադրելու է ինչ֊որ թուղթ ստորագրել, բայց ամենակարևորը` Զանգեզուրի միջանցքի հանձնում է լինելու, որից հետո արևմուտքի հովանավորությամբ (այս պարագայում ԱՄՆ֊ի) տեղի է ունենալու Սյունիքի զավթումն՝ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից... Աիցախի զավթումը նույն տանդեմի կողմից ևս տեղի ունեցավ Արևմուտքի` կոնկրետ Ֆրանսիայի ակտիվ հովանավորությամբ...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին