▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է պատահել, Ազնավուր

Գուցե մի փոքր վաղաժամ է իմ մտահոգությունը, այդուհանդերձ, մի փոքր զարմանալի է Շարլ Ազնավուրի լռությունը, Վատիկանում նրա չգտնվելու հանգամանքը և այլն, և այլն...
Գուցե այս մտահոգությունը տեղեկատվության պակասի հետևա՞նք է, չեմ կարող պնդել, այդուհանդերձ, այսպիսի կարևորագույն ժամանակահատվածում, երբ առանց այլևայլության, միջազգային հանրության ուշադրությունը գնալով էլ ավելի է սևեռվում մեր երկրի ուղղությամբ` կապված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, երբ բազմաթիվ երկրների պատվիրակություններ ու անհատներ պատրաստվում են այցելել Հայաստան, Շարլ Ազնավուրի լռությունը, և առհասարակ, այս ողջ գործընթացում նրա մասնակցության բացակայությունը տարակուսանքի տեղիք է տալիս…
Ի՞նչ է պատահել, Ազնավու՛ր…

Նորայր Նորիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին