▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում. ՈւՂԻՂ միացում

Կեսգիշերից հետո Բաղրամյան պողոտայում հնչում է ՀՀ հիմնը։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները վեցերորդ օրն  են դիմավորում այս կերպ։ Դրանից հետո, ակցիայի մասնակիցները դադարեցնում են երաժշտությունը, հարակից շենքերի բնակիչների անդորրը չխանգարելու համար։
Ցուցարարների մի մասը կամ պատրաստվում է  քնել, մյուս մասն էլ խմբերով հավաքված զրուցում կամ խաղեր են խաղում։
Հայտնի մարդկանցից և քաղաքական գործիչներից կազմված կենդանի պատը շարունակում է մնալ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ գտնվող հատվածում։
Նստացույցի նախաձեռնող խմբի անդամները քննարկում են հետագա անելիքները։
Ժամանակ առ ժամանակ ոստիկանական ուժերի կուտակումների մասին տեղեկություններ են շրջանառվում։
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, այնուհետ տարածքում շրջում էր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։
Թե ինչ է կատարվում այս պահին Բաղրամյան պողոտայում ու դրա մատույցներում` հետևեք Ազատություն ռադիոկայանի և Առաջին լրատվականի ուղիղ եթերներում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին