▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի». Ալեն Սիմոնյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել: Նա փաստացի ասել է, որ իր հարսը` Անի Գևորգյանը, ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից հետո նոր գործը դատարանում քննվի: «Այո՛, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Նա կրկին կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը` կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում «կկոտրվի» ինչպես շատ այլ գործեր, և իրավապահները սխալվել են:
Այսպիսով, կարելի է ասել, որ Ազգային Ժողովի նախագահը ձեռնոց է նետում ուժային կառույցների ղեկավարներին և կասկածի տակ դնում նրանց պրոֆեսիոնալիզմը՝ հայտարարելով, որ ուժային կառույցները սխալվել են: Սա բավականին ուշագրավ իրավիճակ է՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած պայքարը կոռուպցիայի դեմ, և ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյան, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը, ուժային կառույցների վրա փորձում է իշխող, թելադրող դիրք ունենալ. իսկ Նիկոլ Փաշինյանը եթե լիներ ընդդիմադիր պատգամավոր, այս երևույթը կգնահատեր «կոռուպցիա» առանց պոզուպոչի՝ Ալեն Սիմոնյանի դերակատարմամբ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին