▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ

Impacture 2026 կոնֆերանսը դարձավ ոչ միայն բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և հանրօգուտ ներդրումների շուրջ քննարկումների հարթակ, այլև կարևոր ու խորհրդանշական նախաձեռնության մեկնարկ։

Կոնֆերանսի ընթացքում հայտարարվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների համար նախատեսված ամենամյա նոր մրցանակների մասին, որոնք կրելու են աշխարհահռչակ երաժիշտներ՝ Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի և Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի անունները։

Նախաձեռնությամբ նախատեսվում է ամեն տարի պարգևատրել դպրոցի լավագույն վոկալիստներին և քանոնահարներին։ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին սիրով ընդունել են առաջարկը, իսկ IDBank-ը ստանձնել է մրցանակների ապահովումը։

պրոցի ղեկավարության կողմից տրամադրված մի քանի վոկալիստ եւ քանոնահար աշակերտների ելույթների տեսագրություններից Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին որպես մրցանակակիրների ընտրել էին 6-րդ դասարանի աշակերտ Նարեկ Զաքարյանին (վոկալ) եւ 4-րդ դասարանի աշակերտ Մոնիկա Ներսիսյանին (քանոն):

Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է 150․000 դրամ՝ idcoin-ների տեսքով։

IDBank-ի և Idram-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի փոխանցմամբ՝ Rock Aid Armenia-ն երկարաժամկետ ազդեցություն ունեցող բացառիկ նախաձեռնություն է, որը ոչ միայն վերածնել է կրթօջախ, այլև նոր հնարավորություններ ստեղծել տաղանդավոր երեխաների համար։

«IDBank-ում մենք ևս առաջնորդվում ենք երկարաժամկետ ազդեցության սկզբունքով՝ վստահ լինելով, որ նույնիսկ փոքր ներդրումը կարող է իրական փոփոխություն բերել։ Այդ գաղափարն արդեն վեց տարի իրականություն ենք դարձնում «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով»,-նշել է Տաթևիկ Վարդևանյանը։

Նախաձեռնությունը սերտորեն կապված է Rock Aid Armenia ծրագրի պատմության հետ, որը սկիզբ է առել Սպիտակի երկրաշարժից հետո՝ աշխարհահռչակ ռոք երաժիշտների մասնակցությամբ։ 2009 թվականին Մեդիամաքսի նախաձեռնած Armenia Grateful 2 Rock նախագծի արդյունքում, Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անմիջական մասնակցությամբ, կառուցվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքը։

2019 թվականին Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակը Հայաստանում նշվեց IDBank-ի գլխավոր գործընկերությամբ։ Այդ այցի շրջանակում Իէն Գիլանն ու Թոնի Այոմին այցելել էին նաև Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին