«Ցանկացած զարգացած երկրներում կա օդային իրավունք, որը սկսվում է հենց տոմսի ձեռքբերման պահից, և մենք անգամ օդային օրենսդրություն չունենք: Վերջերս ահազանգ ստացանք քաղաքացուց, որ տուրիստական գործակալությունից ձեռք է բերել ավիատոմս, հետո մամուլից տեղեկացել է, որ վաճառքի ենթակա չեն, փորձել է վերադարձնել, տոմսերը հետ չեն ընդունել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ ոլորտում պարզվում է՝ կա մի ընթացակարգ.վերցրեցիք տոմսը, տարաք քաղավիացիա ու գրանցեցիք, դրանից հետո հանգիստ վաճառում եք, բայց փորձը ցույց է տալիս, որ արդեն անգամ քաղավիացիայում գրանցելով մարդիկ տոմսը վաճառում են:
«Կա միջազգային օպերատոր, հատկապես չարթերային թռիչքների ժամանակ: Միջազգային օպերատորը փաթեթը վաճառում է տուրօպերատորին, վերջինն էլ փաթեթները բաժանում է տուրիստական գործակալություններին, որոնց հետ շփվում է սպառողը: Տուրօպերատորը ֆիքսված գնով տոմսերը հանձնում է այն կետերին, որտեղից ձեռք ենք բերում: Սա պայմանական աշխատում է 15 դոլար: Հիմա, երբ տանում ենք վերադարձնելու, ու որպեսզի 15 դոլարը չկորցնի, ասում է՝ դրա իրավունքը չունեմ: Ու, թե ինչ պայմաններ իրավունք ունի առաջ քաշելու տուրօպերատը մենք չունենք նման օրենսդրություն»,-նկատեց Բաբկեն Պիպոյանը:
«Ովքեր որ նման խնդիրներ են ունենում, խնդրում եմ ահազանգել 430-930 համարով, որպեսզի ի վերջո հասկանանք՝ խաբեություն կա՞, թե՝ ոչ»,-հորդորեց նա:
Ինչ վերաբերում է ներկայացվող փաթեթներին՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նշեց, որ եթե այս կամ այն ուղղությունը 145.000 դրամ է, գնում ես տոմսը ձեռք բերելու, գումարած հյուրանոցանման ինչ-որ շինություն, հաջորդ գնային առաջարկը 475.000 դրամն է: Այսինքն՝ երկրորդ գինը 400.000-ից է սկսվում:
Անի Կարապետյան