Աշխարհի ամենագեր մոդելը` Տես Հոլիդեյը, ով կշռում է 155 կգ, ամբողջովին մերկացել է «Օր, առանց կրծկալի» (#NoBraDay) ակցիայի շրջանակներում: Տվյալ ակցիայի մասնակիցները հորդորում են կանանց և աղջիկներին, որպեսզի նրանք հաճախ այցելեն բժիշկներին և բուժզննում անցնեն, քանի որ, ինչպես արդեն փորձն է ցույց տվել, կրծքի քաղցկեղը հնարավոր է բուժել հիվանդության սկզբնական շրջանում:
Նշենք, որ չնայած մոդելի այս համարձակ քայլին, այնուամենայնիվ, իր մերկ լուսանկարը տեղադրելուց որոշ ժամանակ հետո նա հեռացրել է այն: Թե կոնկրետ ինչու, դեռևս պարզ չէ:
Տեղեկացնենք, որ Տեսն իր Instagram-ում ունի գրեթե մեկ միլիոն հետևորդ: Այս աղջիկն ամենևին էլ չի կոմպլեքսավորվում իր մարմնի չափսերից և ինչպես անձամբ է նշում, թքած ունի այն բոլոր բացասական կարծիքների վրա, որոնք որ հնչում են իր հասցեին: