▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային պողոտայի Բիզնես կենտրոնի ապակե ծածկը փշրվել ու թափվել է մայթին

Արտակարգ պատահար Երևանի կենտրոնում, բարեբախտաբար`առանց տուժողների:

Այսօր Հյուսիսային պողոտայի սկզբում գտնվող Բիզնես Կենտրոնի` «Նորդ» համալիրի պատշգամբի ապակե ծածկը` «նավես»-ը փշրվել է և թափվել ինչպես պատշգամբում նստածների, այնպես էլ Թումանյան փողոցի մայթով անցնողների վրա:

Բարեբախտաբար, լուրջ տուժածներ չկան:

Asekose.am-ի թղթակիցը նշում է, որ Բիզնես Կենտրոնի առաջին հարկում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանի դիմաց ապակու կտորները երկար ժամանակ մնացել էին առանց հավաքվելու:

Սրճարանը սեղաններ ունի նաև մայթում և նրանց այցելուներից նույնպես,ըստ տեղեկությունների, տուժողներ ու բողոքողներ չկան` համենայն դեպս` այս պահի  դրությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին