Հարգելի  պրն Վ.Գասպարյան կամ ոստիկանության լրատվական բաժին խնդրում եմ  պարզաբանել  իմ և շատ ու շատ երևանցիների համար անհասկանալի մի երևույթ,  որը տեղի է  ունենում հյուսիսային պողոտայում: Ամեն երեկո 2--ից 4 կարմիր  բերետավոր  կանգնում են հյուսիսայինի МОСКВИЧКА խանութի դիմացի մայթին և  զբաղվում  ճանապարային ոստիկանի գործունեությամբ: Ընտրովի տարհանում են  մեքենաները  ասելով ,որ այստեղ չի թույլատրվում կանգնել: Նույն  հյուսիսայինի հակառակ  կողմում միշտ կանգնաց են մեքենաներ, իսկ այդ կողմը  ինչ-որ պահից փակվում է:  Բայց հարցը միայն հակառակ կողմի հետ փակ լինել  չլինելու մեջ չէ: Չի  թույլատրվում կանգնելը վերաբերվում է ոչ բոլորին,  նույն բերետավորները չեն անհանգստացնում GOLD և ՈՍ համարներով մեքենաների տերերին: Այն հարցին, թե արդեն կանգնած մեքենաներին ինչու են թույլատրել ասվում է, որ տերերին են փնտրում, որը անկեղծ ծիծաղ է առաջացնում:
ԼԻԼԻ ԼՈՒՍԻՆՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից
      

