▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուրանոցի աշխատակիցը բռնաբարել է զբոսաշրջիկին

Life.panorama.am-ը գրում է. Թուրքիայի հյուրանոցներից մեկի աշխատակցին ձերբակալել են ռուս զբոսաշրջիկին բռնաբարելու կասկածանքով:

Համաձայն ստացված տեղեկությունների` դեպքը պատահել է Անթալիայի մարզի «Չամյուվա» հյուրանոցներից մեկում: 21-ամյա ռուս զբոսաշրջիկ Անաստասիայի խոսքերով` առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում իր համար է ներթափանցել հյուրանոցի աշխատակիցներից մեկը և օգտվելով իր անօգնական դրությունից` բռնաբարել է աղջկան:

Վատ դրության մեջ հայտնված աղջիկը կատարվածի մասին հայտնել է հյուրանոցի ադմինիստրացիային  և տեղի ոստիկանությանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին