Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ «ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի, որով պետք է մուռ հանեն քաղաքացիներից»: «Երեկվանից քաղաքապետարանի վերահսկողության աշխատակիցները՝ էդ հսկիչ բոբոները, մտել են տրանսպորտային տարբեր միջոցներ, քաղաքացիներին, այսպես ասած, ահաբեկելով, ստիպում են վճարել, այլապես կտուգանեն: Ոչ մի հսկիչ բոբոներ չեն կարողանալու իրագործել խայտառակ նախագիծը»,- ասել է ավագանու անդամը: *** |
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբույան գրառումը․ «Հետաքրքիր է՝ ավտոբուսներում ստուգողներին վերապատրաստելու համար, որ ծախսել են 270 միլիոն դրամ, ինչպե՞ս են ստուգելու, եթե անգամ մի ոտքի տեղ չկա, ու կանոնավոր չի աշխատում երթուղին, հերթական անգամ ապացուցում են մեզ, իրենց ապիկարության մասին ու բյուջեի գումարների անպատասխանատու մսխման վերաբերմունքի մասին»։ |
«Հսկիչ բոբոների» մասին․․. Գևորգ Ստեփանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին

ավելին

ավելին

ավելին
ավելին

ավելին