▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապի նվերը՝ Գյումրիի բնակիչներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրի քաղաքի Սուրբ Նահատակաց տաճարին նվիրել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի պատի քարը:

Հռոմի պապի անունից տաճարի այդ քարն ուղարկել է Սուրբ Պետրոս եկեղեցու ներկայացուցիչը՝ կարդինալ Անջելո Կոմաստրին: Ավելացնենք, որ ավելի վաղ քարը տեղադրվել էր Սուրբ Պետրոս տաճարի դռան մեջ  Հռոմի պապ Յոհան Պավել 2-րդի կողմից:

Նվերը ներկայացվում է որպես միասնության խորհրդանիշ և կտեղադրվի Գյումրիի Սուրբ Նահատակաց տաճարի պատին:

Հիշեցնենք, որ հայկական եկեղեցին կրում է Սուրբ Նահատակաց անունը՝ ի պատիվ հայերի Ցեղասպանության 100-ամյակի և նրանց հավերժ հիշատակի նշանն է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին