▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը նոր հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակներին

 

Սեպտեմբերի 7-ին Վատիկանի Սբ. Մարթայի մատուռում առավոտյան պատարագ է տեղի ունեցել, որին մասնակցել են հայ կաթոլիկ հոգևորականության ներկայացուցիչները, ինչպես նաև վերջերս ընտրված Գրիգոր Պետրոս 20-րդ պատրիարքը: Այս մասին հայտնում է  Masis. Post-ը,  

Իր ելույթում Հռոմի պապը նշել է, որ է 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն անմեղ հայերի արյուն է հեղվել՝ հավելելով, որ հայ ժողովուրդը նույնպես զոհ է գնացել աշխարհի շատ քրիստոնեական ժողովուրդներին բաժին հասած հալածանքներին:

Իր խոսքում նա նաև հիշեցրել է, որ հայերն առաջին քրիստոնյաներն են, ովքեր հալածվել են իրենց քրիստոնյա լինելու համար, ապա անապատներ են քշվել:

Հռոմի պապը ասել է, որ բոլոր հավատացյալներ հետ ցանկանում է հիշել հայ սրբերի ու նահատակներին, ովքեր մահացել են անապատներում սովից, ցրտից, խոշտանգումներից միայն այն բանի համար, որ քրիստոնյա են:

Նա անդրադարձել է նաև մեր օրերում քրիստոնյաների հալածանքներին, որոնք իրականացվում են Մերձավոր Արևելքում:

Իր խոսքը պապը եզրափակել է բոլոր քրիստոնյաների՝ հատկապես հայերի քաջության մասին հայտարարությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին