Հրդեհներ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում․ Ի՞նչ է կատարվում...Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ինչպե՞ս են ուղղաթիռով մարում Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհը
Հայաստանում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը վերահսկելի է, այլ երկրների օգնությանը դիմելու հարց չի քննարկվել, - ասել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մեր ռեսուրսները թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի առումով այս պահին լրիվ բավարար են։
Ժամը 16։00-ի դրությամբ Տավուշի մարզում 4 կետերում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են շուրջ 700 փրկարար, էկոպարեկներ, բնակիչներ, ոստիկաններ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ, որն անդադար թռիչքներ ու հետախուզում է իրականացնում։
***
***
Գիշերը հրդեհի վայրում է եղել ու իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը: «Հրդեհաշիջման աշխատանքները մեծ տեմպով շարունակվում են: Այն վտանգավոր, չափազանցված իրավիճակը, որ ներկայացվում է, չկա այդ չափազանցված իրավիճակը»,- ծխախոտը ձեռքին՝ ասում է նա:
***
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի անտառներում յուրաքանչյուր տարի արձանագրվում է միջինում ավելի քան 60 հրդեհ, որոնք ծանր ու երկարաժամկետ վնաս են հասցնում բնությանը․ դրանց ազդեցությունից վերականգնումը շատ դեպքերում տևում է տասնամյակներ։
Մեզանից յուրաքանչյուրը պետք է բացառիկ հոգատար լինի բնության հանդեպ՝ բացառելով հրդեհների առաջացման մարդկային գործոնը։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է պատկան մարմինների կանխարգելիչ գործողությունները հրդեհավտանգ իրավիճակի դեպքում։
Հույս ունենանք, որ Դիլիջանի անտառներում առկա հրդեհը արագ կմարվի՝ նվազագույն վնասներով»:
***
|
Բնապահպանի տունը հայտարարություն է տարածել. «Հեռախոսահամարը` 093265576 *** |
|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գիշերը գրառում է կատարել իր էջում. «Գտնվում եմ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում: |


