▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրդեհի վայրում աշխատում է ընդամենը մեկ տրակտոր և մեկ մարդ». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

Այսօր արդեն մոտ 10 օր է, ինչ Սովետաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել և օրվա տարբեր ժամերի քաղաքի տարբեր հատվածները պատված են լինում թանձր և թունավոր ծուխով։ Ըստ Երևանի քաղաքապետարանի «ամբողջ ուժերը կենտրոնացված են հրդեհի մարման և աղբավայրի ծխալու դեմն առնելու համար», ըստ իմ` մեկ ժամ առաջ տեսածի, անմիջապես հրդեհի վայրում աշխատում է ընդամենը մեկ տրակտոր և մեկ մարդ, իսկ արդեն աղբավայրից դուրս կար 4 բեռնատար և 2 տրակտոր, որոնք պետք է հող տեղափոխեն ծխացող հատված, բայց 20 րոպեյվա մեջ որևէ բեռնատար հող չի տեղափոխվել։ Դրսում կար նաև մեկ հրդեհաշիջման մեքենա, որի վարորդը դուրսը խոտերի մեջ նստած էր, իսկ ուղևորը ներսում պառկած, բայց ինձ (հեռախոսը ձեռքիս) տեսնելուց հետո խառնվեցին իրար և կանգնեցին։ Էնպես որ, ինչպես կասեր դասականը «սիրելի Երևանցիներ» դեռևս երկար եք շնչելու այս ծուխը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին