▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենան․ զոհվել է փրկարար

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենան․ զոհվել է փրկարար

«Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։ 
Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող»,–հայտնում են ՆԳՆ–ից:

Դիտեք նաև՝

Հայաստանում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը վերահսկելի է, այլ երկրների օգնությանը դիմելու հարց չի քննարկվել, - ասել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մեր ռեսուրսները թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի առումով այս պահին լրիվ բավարար են։

Ժամը 16։00-ի դրությամբ Տավուշի մարզում 4 կետերում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են շուրջ 700 փրկարար, էկոպարեկներ, բնակիչներ, ոստիկաններ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ, որն անդադար թռիչքներ ու հետախուզում է իրականացնում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին