▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդանում փորձել են երեխայի առևանգել

Օրերս Հրազդանի դպրոցներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Արմլուր-ի տեղեկությունների համաձայն՝ դպրոցի դասերի ավարտից հետո՝ ժամը 15:00-ի սահմաններում, 9-10 տարեկան աղջիկ երեխան տուն գնալիս է եղել, երբ դպրոցի հարակից գյուղամիջյան հատվածում սպիտակ մեքենայով կանգնած անծանոթ է մոտեցել նրան։

Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ։

Երեխան չի կանգել, չի խոսել, հեռախոսով փորձել է զանգահարել ծնողներին, ապա փախել է։

Երեխայի ծնողը պատմել է, որ երեխան ծանր հոգեվիճակում է, վախեցել է։ Երեխային մի քանի անգամ հարցուփորձ են արել իրավապահները, կասկածյալների նկարներ են ցույց տվել։

Ներքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ նշված տեղեկությունը ստուգման փուլում է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին