▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս կա, որ Թրամփը կդիմի Ալիևին՝ գերևարված հայերին ազատելու խնդրանքով․․․

Լրագրող Արտյոմ Երկանյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Հրապարակված տեսանյութի այս հատվածում լսվում է, թե ինչպես է Թրամփը ասում, որ կարևորում է, «23 քրիստոնեաների ճակատագիրը»: Այսինքն, հույս կա, որ նա կդիմի Ալիևին գերևարված հայերին ազատելու խնդրանքով։ Կարծում եմ, Ալիևին դժվար կլիներ անտեսել Թրամփի խնդրանքը։ Հույս կա։ Սպասենք»։

«Մեծ քայլ է իմ հաճախորդի՝ Արցախի նախկին պետնախարար և Ադրբեջանի 10 քաղաքական բանտարկյալներից և ռազմագերիներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման ուղղությամբ»,- հրապարակված տեսանյութի տակ գրել է Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին