Հուդաներ են և հենց Հուդայի օրն էլ ընտրել են․․․Ռուբեն Մելիքյանը՝ տիրադավների հայտարարության մասին
Հուդաներ են և հենց Հուդայի օրն էլ ընտրել են․․․Ռուբեն Մելիքյանը՝ տիրադավների հայտարարության մասին
***
Գրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգակործան պատուհասը բախումների է տանում հոգեւրականությանն ու քաղաքացիներին տիրադավ տասը հոգեւորականների ձեռամբ, որ մի վատ բան լինելու դեպքում ինքը «մաքուր» դուրս գա։ Կարծում եմ, լավ գիտե՞ք չէ ազգադավին։
Պետք է շատ լուրջ մտածել, ի՞նչ պետք է անել ու համախմբվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Վեհափառ Հայրապետին պաշտպանելու տիրադավ սրբապիղծներից ու նիկոլից-ականությունից։
Սիրելի՛ հայրենակիցներ, ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, որ հայրենավաճառ ազգուրացները պղծեն մեր հոգեւոր կենտրոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, եւ մեր ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսը դավաճանախմբակի կոչով ոչ մի դեպքում չպետք է հեռանա։
Չգնալ բախումների, չտրվել սադրանքների։ Միմիայն, շատ լուրջ, կազմակերպված ու համախմբված պետք է լինենք։ Սրբապիղծների հայտարարությունն ու գործողություններ «պահանջը» առ ոչինչ է»։
***
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ուրացած մի քանի եպիսկոպոսներին Նիկոլ Փաշինյանը վաղը երեկոյան ուղարկելու է Մայր Աթոռի վրա արշավանքի։
Ուրացող եպիսկոպոսները հայտարարել են, թե դեկտեմբերի 18-ին, ժամը 17։00-ին իրենց կողմնակիցների հետ գնալու են Սուրբ Էջմիածին և Մայր Աթոռում պահանջելու են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացումը։
Բնական է, որ ուրացող եպիսկոպոսների հետ լինելու են ծպտյալ ոստիկաններ, որոնք կներկայանան իբր թե որպես հավատացյալներ, սակայն իրականում ընդամենը մարդաքանակ, կամ ավելի շուտ՝ գլխաքանակ են ապահովելու, ինչպես անում են կեղծ պատարագների ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը և նրա նեղ շրջապատը բազում տեղերում ասել է, որ նախատեսում է մինչև Նոր տարի հեռացնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու նրա փոխարեն դնել ինչ-որ մի կամակատար անողնաշար մեկին։
Ուրացող եպիսկոպոսների վաղվա արշավանքը դեպի Մայր Աթոռ դրա վկայությունն են։
Իսկ ի՞նչ են անելու Մայր Աթոռն ու ազգային ուժերը։ Ի՞նչ են անելու շարքային հավատացյալները։ Դիմակայելո՞ւ են արդյոք այս ուրացողներին, թե՞ մի երեսին ապտակելու դիմաց մյուս երեսն են դեմ տալու»։
***
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը կոչ է անում միանալ եկեղեցու դեմ պայքարին։
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը կոչ է անում միանալ շուռ եկած եպիսկոպոսներին, Հայ առաքելական եկեղեցու ու կաթողիկոսի դեմ պայքարին։ Այդ եպիսկոպոսներն ընդամենը գործիք են այդ գործում, գործիքները օգտագործելուց հետո դրանց դեն են շպրտում»։