▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիրոսիմայի ողբերգության ամենասարսափելի ու ազդեցիկ լուսանկարներից մեկը

Հավանաբար, սա Հիրոսիմայի ողբերգության ամենասարսափելի ու ազդեցիկ լուսանկարներից մեկն է՝ ճապոնացի որբ տղան բերում է ճառագայթումից մահացած իր կրտսեր եղբորը հրկիզարան, որտեղ այրում էին ռմբակոծության զոհերին: Տղան առանց ձայն հանելու եւ արտասվելու սպասել էր, որ փոքրիկին հրկիզեն եւ մոխիրը տան նրան ծիսական սափորով: Ոչ մի խոսք չկա ավելացնելու: Միայն վիշտ ու խոնարհում այս երեխայի մեծության եւ ողջ ճապոնական ժողովրդի տոկունության առջեւ:

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին