▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ Արարատ Միրզոյանն է արդարացնում Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Գյոյչա» անվանման գործածումը «Սևանի» մասին խոսելիս չի տեղավորվում խաղաղության խոսույթում. Արարատ Միրզոյան

Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումն այսպես էր՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։ Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոյչա»։ Միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել՝ կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ ուզում պատմությամբ ավելի հետ գնալ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք ավելի լայն տարածքի վրա, խոսենք իրական Հայաստանի, իրական, այսօրվա Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։

***

«Երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, բայց մնում են դեռ հարցեր, որոնք ենթակա են կարգավորման և դա հենց քաղաքացիների, երկու հասարակությունների միջև հարաբերություններն են»,- այսօր «Օրբելի» կենտրոնում կազմակերպված խորհրդաժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Պետք է ընդունենք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին հասարակությունների ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև օբեկտիվ է, պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են, և դա հաղթահարելու խնդիր կա և ժամանակ է պետք։ Քաղաքացիական հասարակությունների միջև շփումները և կապերը շատ կարևոր են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, նաև հասկանում ենք, որ Ադրբեջանի հասարակության ընկալումն էլ է այդպես։ Մենք և Ադրբեջանն առաջին երկրները չենք, որ կոնֆլիկտից հետո այս ճանապարհի միջով անցնում ենք, դա ցավոտ գործընթաց է, հեշտ տրվող գործընթաց չի, բայց պետք է արվեն քայլեր, և գուցե մեկ տարի հետո արձանագրենք էական տարբերություն այս ուղղությամբ»,- նշել է ԱԳ նախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին