Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Հետաքրքիր տեսարան ՀՀ ԱԺ դահլիճում
Ազգային ժողովում մեկնարկում են «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումները:
Կառավարության անդամների սեղաններին քաղբանտարկյալների նկարներն են:
Ի դեպ, ՀՀ վարչապետի սեղանին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի լուսանկարն է։
Դիտեք նաև՝
Դեռևս խաղում ենք «свой-чужой» խաղը ընդդիմության դաշտում. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահն ԱԺ-ում «ՀՀ–ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց` մարդկանց լռության ու անտարբերության պատճառով է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնց հստակ թիվն անգամ չգիտենք։
«Դեռևս խաղում ենք ընդդիմության դաշտում «свой-чужой» խաղը՝ «էս իմ քաղբանտարկյալն է, էն իմ քաղբանտարկյալը չէ», լուսաբանման մեջ ենք խաղում, խոսույթի, անգամ այսօր այստեղ մի քիչ խաղացինք, դրա համար ես անուններ չեմ տալու, որովհետև բոլորի անունները տալ հնարավոր չէ»։
Դիտեք նաև՝
Քաղաքական հայացքներով բոլոր կալանավորվածները Եվրոպայի խորհրդի բոլոր 5 պարամետրերով համարվում են քաղաքական հալածյալներ։ Բայց մենք չենք լսի նրանց ձայնը, որովհետև աշխարհաքաղաքական սոուսի մեջ Հայաստանի ձայնը նկատելի չէ, քաղբանտարկյալների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Կուզեի, որ Հայաստանը ժողովրդավարության փարոս, կղզյակ, լամպչկա համարող ԱՄՆ դեսպանի ներկայացուցիչները նայեին այս քաղբանտարկյալների նկարներին։ Երբ ես եվրոպական ինտեգրման, ապա մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն էի, նման քննարկումների ժամանակ Սվիտալսկին (ՀՀ–ում ԵՄ նախկին դեսպան) «լեժանկան» դնում էր ստեղ ու չէր գնում, մասնակցում էին այն ժամանակվա ընդդիմադիր գործիչների (հիմա իշխանություն են–խմբ.) դատերին, ընդդիմադիր քաղաքական գործիչների մեզի անալիզի նկարներով ներկայանում էին ակցիաներին»,–ասաց նա։
|
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել խորհրդարանական լսումների մասնակիցներին, որն ԱԺ ամբիոնից կարդաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: |
***
|
Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը հիմնական զեկուցող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց. «Այս լսումներին հրավիրվե՞լ են այն իրավապաշտպանները, ովքեր նախկինում ամեն մի փոքր-ինչ քաղաքական ենթատեքստ ունեցող առիթներով աղաղակում էին: Հրավիրվե՞լ են այն իրավապաշտպանները, ովքեր գտնում են, որ Լիդյայի կալանքի որոշման տակ պատվիրովի արդարադատություն չկա»: Վարդանյանն ասաց. «Նշված մարդիկ, ովքեր ընտրովի եզրակացություններ են տալիս քաղաքական գործերին, չեն հրավիրվել: Իսկ այն իրավապաշտպանները, ովքեր արձագանքել էին հակաօրինականություններին, հրավիրվել են, բայց տարբեր պատճառներով ներկա գտնվել չեն կարողացել»: ԱԺ-ում լսումներ են՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած հայտարարության նախագծի վերաբերյալ: |
***
|
«Գոյություն ունի մարդկային արժանապատվություն հասկացություն․ գնաս մի քաղաք, որտեղ պահվում են քո հայրենակիցները, և գոնե իրենց որպիսությունից չտեղեկանա՞ս․․․»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների Բաքու կատարած այցի մասին։ «Ի՞նչ է նշանակում քաղհասարակության ներկայացուցիչներ․ ոչ էս կողմն է քաղհասարակության ներկայացուցիչներ՝ աշխատավարձով Փաշինյանին գովերգող մարդիկ են, ոչ էլ էն. Ադրբեջանում քաղհասարակություն հասկացություն առհասարակ նոնսենս է։ Իսկ ինչ վերաբերում է իրենց ասածներին, իրենք այստեղ էլ էին Ադրբեջանի քարոզչությունը տանում՝ առանց Բաքու գնալու, երևի ոգևորվել են, կամ ինչ որ կերպ ոգևորել են իրենց Ադրբեջանում, ու հիմա ավելի մեծ ոգևորությամբ շարունակում են առաջ մղել ադրբեջանական նարատիվը»,- հավելեց Մամիջանյանը։ *** |
||
|
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումները ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին, արձանագրումն է այն փաստի, որ այս խնդիրը քաղաքական օրակարգի առանցքային դրույթներից է: ***
|
|
ԱԺ-ում լսումներ են՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած հայտարարության նախագծի վերաբերյալ: Նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ Գլխավոր դատախազը չի մասնակցելու լսումներին: |


