▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ ժողովրդի կողմից թալանչիներին» գրությամբ ծաղկեպսակ` Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտայում շարունակվում է նստացույցը: Ուժեղ անձրևը և քամին չստիպեցին ցուցարարներին նահանջել: Իսկ րոպեներ առաջ ակցիայի մասնակիցները «ՀՀ ժողովրդի կողմից թալանչիներին» ժապավենով ծաղկեպսակ բերեցին:

Նկատելով ծաղկեպսակը՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ դրան, ապա ետ գնաց՝ ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելու: Հավանաբար նա այդ մասին զեկուցում էր ղեկավարությանը:

Քաղաքացիները շարունակում են միմյանց սնունդ բաժանել, տիրում է բարձր կարգապահություն և տրամադրություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին