▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել ՀՀ-ն. զրո, միայն պրոբլեմներ»,- անդրադառնալով վաշինգթոնյան պայմանավորվածություններին ու պատասխանելով հարցին՝ ի՞նչ է ստացել ՀՀ-ն, ասել է ՀՀ երկրորդ նախագահը: «Ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը. ստացել է մեկ նկար՝ նախագահի Թրամփի ստորագրությամբ ու ստացել է իրավական ուժ չունեցող թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում. «Այնտեղ է եղել է սեղան, աթոռ, նկար, դրոշ ու Փաշինյան»:

***

Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ ինչ են կողմերը ստացել Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից

ԱՄՆ–ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանում փաստացի վերհսկողության հնարավորություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Նոբելյան մրցանակի ներկայացում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահը։

Ադրբեջանը ստացել է միջանցքի հնարավորություն ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում, 907–րդ բանաձևի չեղարկում։ Ինչ է ստացել Հայաստանը, այդ փաստաթղթերում փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն,  զրո, միայն պրոբլեմներ։ Ինչ է ստացել  Փաշինյանը, ստացել  մեկ նկար Թրամփի ստորագրությամբ, իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ 

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Թուրքիան մեր ատոմակայանը փակելու թեման երկար տարիներ իր օրակարգում էր պահում. Ռոբերտ Քոչարյանը՝ նոր ԱԷԿ կառուցելու մասին

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ վերջին տարիներին անընդհատ այդ նույն բանն է լսում ու որևէ կոնկրետ արդյունք չի արձանագրվում։ Ինչ վերաբերում է մոդուլային ատոմակայաններին, ապա նրա խոսքով` այսօր աշխարհում բացի Ռուսաստանից, որևէ մեկը չունի մոդուլային աշխատող ատոմակայան։

Թուրքիան մեր ատոմակայանը փակելու թեման երկար տարիներ իր օրակարգում պահում էր։ Ես չեմ բացառում, որ սա հերթական պահանջի կատարմանն ուղղված քայլ է, ցուցադրելու, որ հայկական կողմն ինչ–որ բան է անում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

***

Հայաստանը պետք է հաստատի կապ Իրանին՝ Երասխ–Ջուղա երկաթուղային հանգույցով, իսկ այնուհետև Ադրբեջանի տարածքով՝ Ռուսաստան

Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է օգուտ ստանալ, իսկ եթե Հայաստանին չհաջողվի դա և պարզապես ճանապարհ տրամադրի Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար, ապա դա Հայաստանի համար կլինի անիմաստ նախագիծ՝ զրոյական արդյունքով։

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյան 

***

«Ես էլ նկար ունեմ Սպիտակ տանը՝ Քլինթոնի հետ՝ ստորագրությամբ, բայց էդ նկարի դիմաց ոչ մի բան չեմ տվել»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Թրամփի հետ Փաշինյանի լուսանկարին: «Ինքը մտածում էր նկարի մասին, որը կարելի էր օգտագործել ներքաղաքական նպատակների համար... Դրա դիմաց պարտադիր չէր քո տարածքի՝ տրանզիտային առումով ամենից գրավիչ կտորը կառավարման հանձնել այլ երկրի ընկերության»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:

***

«Մի վիճակ է ստեղծվել, երբ չափազանց կարևոր գործոններ ուղղակի ՀՀ-ն բաժանում է՝ Արցախը տանք Ալիևին, ինչ ուզում է Էրդողանը՝ տանք: Վաղն ասելու է՝ Մակրոնն ինչ ուզում է՝ տանք, Թրամփն ինչ ուզում է՝ տանք: ՀՀ-ի հաշվին Մայր Թերեզա է աշխատում էս մարդը»,- խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով. «Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ»:

***

«Ալիևը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, Փաշինյանը հակադարձում: Ինչո՞ւ Թրամփը չի հակադարձում Ալիևին, արդյո՞ք նրան սահմանափակում է վկայի կարգավիճակը»,- դիմելով ՀՀ երկրորդ նախագահին՝ հարց ուղղեց լրագրողը: Քոչարյանն ասաց. «Բայց խի՞ պտի նախագահ Թրամփն արձագանքի....Որ շատ համը հանեն, ասելու է՝ երկուսից էլ հիասթափված եմ: Ինչի՞ եք դուք սպասում, որ նա պետք է արձագանքի, նա սկի ՀՀ-ի տեղը չգիտի: Չի՛ միջամտելու. իրենք ստացել են այն, ինչ իրենց պետք էր, մնացածը՝ ա՛յ մարդ, գնացեք, ինչ ուզում եք խոսեք իրար հետ»:

***

«Խիզախություն պետք է ունենալ՝ ՀՀ-ի շահերն առաջ մղելու, ոչ թե մտածել՝ մի բան որ էն չասեմ, Թրամփը կարա ինձ մի քիչ վատ նայի: Վատ չի նայելու, հակառակը՝ ավելի շատ է հարգելու... Պամպերսներով գնում են Սպիտակ տուն»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահը՝ անդրադառնալով Փաշինյանի ու ՀՀ պատվիրակության՝ ԱՄՆ այցին: «Մի ֆուռ պամպերս էլ դրսում էր սպասում»,- հավելել է Քոչարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին