Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերթական շահախարդախություն. այս անգամ ՀայՓոստ-Երևանի քաղաքապետարան տանդեմի կողմից:
Որոշել եք աղբահանության համար վճարե՞լ: Նախ` ոչ բոլոր վճարման հարթակներն են ընդունում վճարը: Ընդունողներից մեկը ՀայՓոստն է: Սակայն, վերջինս միջնորդավճար է գանձում 1000 դրամից ավելի վճարման դեպքում:
Այսինքն, եթե ձեր բնակարանի (տան, տարածքի) աղբահանության ամսական վճարը կազմում է, օրինակ` 1010 դրամ, ապա դուք ստիպված եք ՀայՓոստ-ին վճարել 300 դրամ ավելի գումար` 1310 դրամ:
Եթե ձեր բնակարանի (տան, տարածքի) աղբահանության ամսական վճարը 1000 դրամից պակաս է և դուք որոշել եք միանգամից մի քանի ամսվա համար վճարել, ապա ստիպված կլինեք միջնորդավճար վճարել:
Այսպիսով, իրականացվում է ամեն հնարավորը քաղաքացիներին անհարմարություն պատճառելու և վերջիններիս ֆինանսապես ծանրաբեռնելու համար:
Աղբահանության վճարն ընդգրկված է «կոմունալ վճարումներ»-ի ցանկում: Այդ դեպքում, ինչու՞ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վճարման դեպքում միջնորդավճար չկա, իսկ աղբահանության դեպքում կա:
Կարծում եմ` աղբահանության վճարման դեպքում գանձվող միջնորդավճարը ՀայՓոստ-Երևանի քաղաքապետարան անդրկուլիսյան պայմանավորվածության արդյունք է»:
Դիտեք նաև՝