Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով. Փաշինյան
«Սա այս պահին միակ տարբերակն է, որ մենք կարող ենք իրականացնել»,- 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Դիտեք նաև՝
|
«Առաջին անգամ է, երբ ՀՀ բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։ Խաղաղությունն ունի կոնկրետ պարամետրեր, վիճակագրություն»,- 2026-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատմության մեջ երբեք այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել․ սահմանին փոխրհաձգության հետևանքով զինվոր չի զոհվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև ՀՀ շրջափակման առաջին փուլի հաղթահարմանը․ «Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակը՝ մասնավորապես Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով»,- նշեց Փաշինյանը։ *** «2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար»,- պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններն ունենալու են մեկ առանցքային հարց․ «ՀՀ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա առաջիկա ընտրությոնների առանցքային քաղաքական իմաստն ու նպատակն է»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով, խաղաղությանը տեր կանգնելով՝ ժողովուրդը տեր է կանգնելու «խաղաղության նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանն ու պետությանը»։ *** |
|
ԱԺ-ում 2026-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այսօր մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը։ Զարգացնում ենք նաև այն հայեցակարգը, որի վրա հիմնվում է բանակը։ Ասում ենք, որ մեր բանակը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Կարևոր ենք համարում՝ ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք պաշտպանունակ բանակի»։ *** |
|
«Մարդը կարող է սեփական միջոցներով դղյակ կառուցել, սակայն առանց կոյուղու, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, դեպի այդ դղյակ տանող ճանապարհների մարդը դղյակում չի կարող բարեկեցիկ ապրել»,- ԱԺ-ում 2026-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով իր այն միտքը, թե քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինչքան է ինքը ծախսում, այլ թե ինչքան է իր բարեկեցության համար ծախսում պետական ու համայնքային բյուջեն․ «Պետական ու համայնքային բյուջեն միշտ ավելի շատ է ծախսում»,- հավելեց նա։ *** |
|
«2026-ին շարունակվելու է թոշակառուների անկանխիկ եղանակով ծախսերի հետվճարի համակարգի զարգացումը՝ ներկայիս 12%-ի փոխարեն հասնելով 20%-ի»,- 2026-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս տարի ներդնելու ենք համընդհանուր հետվճարի համակարգ, այսինքն՝ բոլոր քաղաքացիները անկանխիկ առևտրի 2%-ը հետվճարի տեսքով հետ են ստանալու»,- ասաց Փաշինյանը։ 2026-ի պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվում է ավելացնել 253,4 մլրդ դրամով կամ 8,9%-ով։ |


