▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ–ին լիցենզիայի վերաբերյալ ՀԾԿՀ նիստը սկսվեց սկանդալով

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ՀԷՑ–ին լիցենզիայի վերաբերյալ ՀԾԿՀ նիստը սկսվեց սկանդալով

ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մինչ ՀԾԿՀ նիստի սկսվելը հայտարարեց, որ ՀԷՑ–ի նկատմամբ վարչական վարույթի հետ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կապ չունի, և նա չպետք է լինի հանձնաժողովի նիստին, ինչը աղմուկ բարձրացրեց։

Երբ Պետրոսյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ մտավ ՀԾԿՀ նիստերի դահլիճ, սկսեց իրարանցում. Պետրոսյանը սկսեց վիճել լրագրողների հետ` ասելով, որ նրանք խոչընդոտում են իր աշխատանքը։

Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի

***

Արդեն բուն քննարկման ժամանակ «Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբանները հիմնավորեցին, թե ինչու Ռոմանոս Պետրոսյանը չպետք է մասնակցի վարույթի քննարկմանը։ 

Նրանց խոսքով` քանի որ Պետրոսյանի նկատմամբ ՀԷՑ–ի նախկին ղեկավարությունը բացարկի միջնորդություն է ներկայացրել, այդ պատճառով նա չի կարող մասնակցել նիստին ու վարույթի քննարկմանը։

Ի հեճուկս բոլոր հայտարարությունների` Պետրոսյանը շարունակում է մասնակցել քննարկմանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին