▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայոց պատմությունը խեղկատակին ընդամենը մեկ դաս կարող է տալ»․ Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց պատմության ակադեմիական հրատարակության գիրքը ձեռքին՝ խեղկատակը մեր պատմությունն է մեկնաբանում: Կարծես՝ կարդացել է ու ինչ-որ բան է հասկացել, հիմա էլ մեկնաբանում է ու դասեր տալիս։
Խեղկատակին Հայոց պատմությունը մեկ դաս կարող է տալ ընդամենը՝ ուրացողների ու դավաճանների վերջաբանի դասը: Հայոց Պատմության ակադեմիական հատորաշարը հայ ժողովրդի ապրելու համար պայքարի, գոյատևման, այդ ճանապարհին հաղթանակների ու պարտությունների մասին է, ոչ թե կապիտուլյացիան որպես հաղթանակ ներկայացնելու մասին:
Կառավարության շենքում վեր ընկած խեղկատակը հավանաբար շուտով հրապարակում Լենինի արձանի տեղում կբարձրացնի Վասակ Սյունու արձանը, որ պատուհանից նայի այդ արձանին ու իրեն այդքան էլ ոչնչություն չզգա»:

***

«Ի՞նչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը»,- «Մի րոպե մի բան ասեմ» շարքի հերթական տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի կրկնեք ինձ։ Իսկ չկրկնելու համար մենք պեք է կարդանք, սերտենք մեր պատմությունը։

Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը: Ի՞նչ է ասում մեզ պատմական Հայաստանը:

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետությունը՝ ՀՀ-ն, մի դարձրեք պատմական Հայաստանի մաս, և հետևաբար, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և 4-րդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»,- ասել է Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին