▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական պոեզիան` Լևոն Արևշատյանի երաժշտության մեջ...Project LA–ի 10 տարիները տոն են...

Արմինե Անտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Project LA–ն իր ստեղծման առաջին օրից համախմբել է լավագույն երաժիշտներին ու լավագույն հանդիսատեսին մի գաղափարի շուրջ՝ երազը վերածել իրականության, իսկ իրականությունը՝ նոր երազների։

Խմբի առաջին բեմելը ուղիղ 10 տարի առաջ էր ` «Dream Within a Dream» երգով ։ Էդգար Ալան Պոյի գլուխգործոցը երգի վերածվեց Լևոն Արևշատյանի շնորհիվ ` սահմանելով պոեզիայի և երաժշտության բարձրակետ , ստեղծելով մի յուրահատուկ նրբաճաշակ տարածություն ` իրականի և երևակայականի միջև։ Առաջին երգը նշանավորում է, որ յուրաքանչյուր ստեղծագործական որոնում սկսվում է ներքին պատկերից, մի երազից, որը շարունակվում է նոր երազի ներսում։

Ահա այդ երազների շերտավորությունը հենց այն է, ինչով առանձնանում է Project LA–ը հայկական ժամանակակից երաժշտարվեստում ։

Տասնամյա ճանապարհը եղել է անընդհատ որոնում՝ ձայնային, տեսողական միջավայրերի յուրահատուկ միաձուլման ։ 10 տարիները Project LA–ի համար ոչ միայն անցած ուղի են, այլ՝ վերածնվող ցիկլ․ յուրաքանչյուր նոր երգ , մեղեդի ծնվում է նախորդի երազից, յուրաքանչյուր հնչողություն՝ ներքին պատկերից, որն էլ ուրվագծում է հաջորդի ուղղությունը։ Այսօր խումբը նշում է իր տասնամյակը՝ նորովի վերաիմաստավորելով միջավայրը և հաստատելով , որ արվեստը միշտ երազ է ու միաժամանակ ` իրականություն, որ շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ կա ստեղծագործելու կամք ու արվեստով ոգեշնչելու ուժ։

Խումբն իր տասը տարիների ընթացքում քայլել է այն ճանապարհով, որտեղ իրականությունն ու երազանքը շփվում են, ինչպես Տերյանի կարոտները մութ գիշերվա մեջ, որտեղ ժամանակակից լեզուն շարունակում է այն շղթան, որ սկսվել է Չարենցի ձևակերպած աշխարհի խորքում, ստացել ուժ` Սևակի մոտ, վերապրել՝ Սահյանի, Էմինի ու Կապուտիկյանի մեջ, շարունակվում ` Ավետ Բարսեղյանի և ժամանակակից մյուս պոետների ստեղծագործություններում ։ Հայկական պոեզիան այսկերպ վերածնվում է Լևոն Արևշատյանի երաժշտության մեջ , հորդում բանաստեղծական հոգուց , նախ` որպես երազ, հետո որպես երաժշտություն, ապա՝ որպես մի իրականություն, որ շարունակում է ապրել հանդիսատեսի սրտում։

Project LA–ի տասը տարիները տոն են՝ գեղեցիկ երգվող երազ, , երաժշտարվեստում վերածնունդ այն նույն հոգեվիճակի, որտեղ հայ պոեզիայի մեծերը գտել էին իրենց լռության ու խոսքի հավասարակշռությունը։ Խումբը նշում է իր հոբելյանը ` նշանավորելով նոր ուղի, , որտեղ երազը դառնում է իրականություն, իսկ իրականությունը՝ կրկին ու կրկին նրբագեղ երազ…»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին