▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմի տեսադիտարկման համակարգ ոչնչացնելը հակառակորդի երեւակայության արգասիքն է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ եւ տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: Այս մասին հաղորդում է տարածել Արցախի պաշտպանության բանակը:

«Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երեւակայության հերթական արգասիք:

Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին