Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, մյուս քպականներն էլ ունեն նման իրավունք Աժ ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու։ Բնականաբար որևէ մեկը չի պատժվել։
Գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում։ Իսկ եթե մեկ ուրիշը խախտում է վերը նշված անձանց հայհոյելու հեղինակային իրավունքը, ապա գրոհում է ԱԱԾ-ն՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Բնական հարց է ծագում, որն է ձեր առավելությունը, ինչու մյուսները չեն կարող հայհոյել։ Հիմա էլ առաջինը վիրավորել է Ալեն Սիմոնյանը։
Ով է ստեղծել այս մթնոլորտը՝ հայհոյելու անհավասար պայմանները»։
Դիտեք նաև՝
***
|
Դիտեք նաև՝
*** |


