▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում վերականգնված եկեղեցին օրինակ է դարձել Նոր Զելանդիայի համար

 

Նոր Զելանդիայից ակտիվիստը Հայաստան է այցելել՝ համոզվելու համար ավերված տաճարները վերականգնելու անհրաժեշտության մեջ:

Ըստ 3news.co.nz-ի՝ Ջեֆրի Ռաթբունը Քրայսթչերչի անգլիկան Մայր տաճարը վերականգնելու կոչով հանդես եկող ակտիվիստներից է: Եկեղեցին ավերվել է 2011 թվականին, երկրաշարժի հետևանքով:

Նա Գյումրիում սեփական աչքերով տեսել է ավելի քան 27 տարի առաջ  ավերված եկեղեցին, որի վերանորոգումն ավարտին է մոտենում:

«Քաղաքի բնակիչները նույնքան կապված են այդ եկեղեցուն, որքան մենք: Եկեղեցին ցանկանում էր վերականգնել այն, չնայած բավականաչափ միջոցներ չուներ: Բայց նրանք լի էին գումար գտնելու եւ շինարարությունը սկսելու վճռականությամբ»,- ասելէ Ռաթբունը:

Նա Հայաստանից  եպիսկոպոսի և քաղաքապետի նամակներն է տարել Նոր Զելանդիա, որոնք աջակցություն են հայտնում Մայր տաճարի վերականգնմանը: Ակտիվիստը պատրաստվում է դրանք ներկայացնել Քրայսթչերչի քաղաքապետին և եկեղեցու ներկայացուցիչներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին