Հայաստանում հեռուստատեսային չափումների նոր էջ. Մեդիա Ինդուստրիալ կոմիտեն և Inditronics Media Private Limited-ը ստորագրել են համագործակցության հուշագիր
Այսօր, օգոստոսի 7-ին տեղի ունեցավ համագործակցության հուշագրի (MOU) ստորագրման հանդիսավոր արարողություն՝ Հայաստանի Մեդիա Ինդուստրիալ կոմիտեի և հնդկական Inditronics Media Private Limited առաջատար մեդիա տեխնոլոգիական ընկերության միջև։
Հուշագիրը հեռուստատեսային վարկանիշների չափման միջազգային ընկերության հետ համագործակցության մասին է:
Այս նախաձեռնությունը ժամանակի հրամայականն է, որի անմիջական մասնակիցն են լինելու հեռուստաընկերություններն ու գովազդային գործակալությունները:
Inditronics Media-ն միջազգային բազմամյա իր փորձով երաշխավորում է ճշգրիտ, թափանցիկ և արժանահավատ տվյալների վրա հիմնված չափումներ, ինչը կնպաստի միջազգային բրենդների գովազդային արշավների ավելացմանը հայկական շուկայում, ինչն էլ իր հերթին կնպաստի մեդիադաշտի առողջ զարգացմանը:
Իսկ հավաքագրված տվյալները ոլորտի ներկայացուցիչները կկարողանան օգտագործել ինչպես մեդիա պլանավորման գործընթացում , այնպես էլ գովազդային ռազմավարությունների մշակման մեջ:
Հուշագրի ստորագրման միջոցառմանը մասնակցել են մեդիա ոլորտի առանցքային ներկայացուցիչներ, գովազդային գործակալություններ, միջազգային գործընկերներ և պետական մարմինների պատվիրակներ։ Մեդիա Ինդուստրիալ կոմիտեն վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխատելու ոլորտի բոլոր կողմերի հետ՝ ստեղծելով արդար, մրցակցային և զարգացող մեդիա միջավայր Հայաստանում։
Inditronics Media Private Limited –ի մասին
Inditronics Media Private Limited-ը մեդիա չափումների և վերլուծության առաջատար ընկերություն է՝ 10 տարվա փորձով մեդիա վերլուծության, տվյալահեն մարքեթինգի և լսարանի մոնիտորինգի ոլորտում։
Ընկերությունն առաջատար դեր ունի գլոբալ մեդիա էկոհամակարգում՝ տրամադրելով խորքային պատկերացումներ տարբեր հարթակներում բովանդակության սպառման վարքագծի վերաբերյալ։
Inditronics-ը գործում է Հնդկաստանի ավելի քան 110 քաղաքներում, ներառյալ խոշոր մեգապոլիսներ՝ Մումբայ, Դելի, Բենգալուրու, Հայդերաբադ և Չեննայ, ինչպես նաև Նեպալում և մի շարք Աֆրիկյան երկրներում, ապահովելով աննախադեպ աշխարհագրական և սոցիալ-դեմոգրաֆիկ ընդգրկում։ Ընկերության առաջադեմ տեխնոլոգիական ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս իրականացնել իրական ժամանակում մոնիտորինգ ավելի քան 836 միլիոն դիտողների վարքագծի նկատմամբ՝ ընդգրկելով տարբեր սոցիալ-տնտեսական խմբեր և լեզվական շերտեր։
Inditronics-ի լուծումները ընդգրկում են թե՛ ավանդական հեռուստատեսությունը, և թե՛ OTT հարթակները, խելացի հեռուստացույցները և քրքիչ սարքերով դիտումը, ապահովելով հաճախորդներին ամբողջական և կիրառելի մեդիա չափման տվյալներով։