▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի թիվ մեկ օտար գործակալն ու թշնամին շեֆդ է»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նազելի, նախ` շեֆդ` Նիկոլը, Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ, ցավոք, նա Հայաստանի դավաճան ղեկավարն է, ով դիտավորյալ քանդեց բանակցային գործընթացը և սանձազերծեց 44-օրյա պատերազմը... Անգրագիտություն է դրան և Հայաստանը դնել նույն հարթակին...
Երկրորդը` օտար գործակալներին ման արի շրջապատումդ, լիքն են...
Երրրորդ` շեֆիդ ասա, թող Ալիևի այս պնդմանն արձագանքի... Ինչի՞ց է վախենում... Թե՞ էլի մտածում է, որ լրագրողները պետք է պատասխանեն ... Թե՞ վախենում է, որ արձագանքին փաստարկված պատասխան կստանա Ալիևից ու կփլուզվի իր ստեղծված միֆը, թե մեր բանակը թալանված է եղել ու զենք չի ունեցել...
Ի դեպ, ըստ ազերիների, 2023թ-ին նրանք Արցախում ևս 1-1,5 միլիարդ դոլարի զենք են խլել մեզանից...
Նազելի, Հայաստանի թիվ մեկ օտար գործակալն ու թշնամին շեֆդ է` Նիկոլը... Ուրիշ տեղ գործակալ ու թշնամի ման մի արի...»։

***

Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվական գրոհի ձևով։ Այս օրերին, երբ ադրբեջանական կողմն է ակտիվանում տեղեկատվական դաշտում, նպատակը ակնհայտ է․ երբ տեղեկատվական այդ արշավին միանում է օտարազգի կապիտալով ջերմոցներում աճեցված «ոսկե մանուկը», էլի ընկալելի է՝ խոսափող է, արտաբերում է իրեն փոխանցված տեքստը։ Բայց երբ Հայաստանը ղեկավարած անձն ինքն է հանդես գալիս փաստերի հետ չհամընկնող, անտրամաբանական հայտարարություններով ու մանիպուլյացիաներով, անխուսափելիորեն առաջանում են բազմաթիվ հարցեր։
Սարգսյանի նախօրեի մտքերը ոչ թե քաղաքական վերլուծություն էին, այլ հին ու մաշված ձայնապնակի կրկնություն։ Այդ թեզերը բազմիցս՝ հիմնավոր և փաստարկված կերպով, ջախջախվել են թե՛ 2018-2020 թթ․ սպառազինության ծավալների, թե՛ բանակի վերափոխման գործընթացների, և թե՛ պաշտպանական ոլորտում արդիականացման ուղղությամբ իրականացված համակարգային քայլերի համադրությամբ։ Այո՛, երկու ու կես տարում անհնար էր լրացնել երեք տասնամյակների բացը։ Բայց ռեֆլեքսիայի փոխարեն Սարգսյանը
կրկին փորձ է անում պետության և բանակի վերաբերյալ ճառել ու սեփական տարիների անգործության ստվերը նետել այլոց վրա։
Ի դեպ, նախօրեին Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կամ ոչ հեռատեսության արդյունք է, կամ օտար օրակարգի սպասարկում։
Երրորդ տարբերակ պարզապես չկա»։

Դիտեք նաև՝

 

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին