▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը սոցիալ-հոգեբանական առումով շարունակվում է. Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով շարունակվում է. Փաշինյան

«Հետևաբար այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, արտահայտվում է մամուլում, հանրային, փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում, և մենք պետք է նաև այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք», - «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասել է նա։

Դիտեք նաև՝ 

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Կենտրոնական Ասիայի երկրները «Խաղաղության խաչմերուկի» և TRIPP–ի առաջնային շահառուների ցանկում են

«Երբ այսօր նայում ենք ԵԱՏՄ անդամ Հայաստանի և Ղազախստանի առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ այն ԵԱՏՄ բովանդակությանը չի համապատասխանում, որովհետև էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը։ Ինչի՞ պատճառով` հաղորդակցության արագ և էժան ուղիների բացակայության պատճառով։ Շատերն ասում են, որ այս պրոցեսները դեմ են կամ հակասում են ԵԱՏՄ շահերին, հիմա տեսեք` այն, ինչ հնարավոր չէր վաշինգտոնյան համաձայնություններից առաջ ԵԱՏՄ երկու երկրների միջև, հիմա հնարավոր է»,–կարծում է ՀՀ վարչապետը։ 

Դիտեք նաև՝ 

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին