▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի երիտասարդությունը դուրս չէ այս համաշխարհային վտանգից․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

Այսօր ողջ աշխարհում տագնապալի տարածում է ստանում առողջապահական նոր խնդիր՝ «Արոմագեն թոքաբորբ» (Flavor-Induced Obliterative Bronchiolitis – FIOB) անունով։ Այն առավելապես զարգանում է վեյպ օգտագործող երիտասարդների մոտ, հատկապես՝ քաղցր, մրգային կամ կաթնային համերով հեղուկների պարագայում։

Ըստ միջազգային վերջին տվյալների՝ աշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշով, որը հայտնի է նաև որպես «պոպքորնային թոքեր»։

Հիվանդությունը ի սկզբանե չունի վառ արտահայտված նշաններ, սակայն զարգանում է անդառնալիորեն՝ առաջացնելով մաշեցնող չոր հազ, շնչառական դժվարություններ, թոքաբջիջների նեղացում և ֆիբրոզ, որը չի կարող բուժվել սովորական միջոցներով։

Հայաստանի երիտասարդությունը դուրս չէ այս համաշխարհային վտանգից։

Եթե չձեռնարկվեն շտապ և կոշտ միջոցներ, հայ երիտասարդը վաղը կհայտնվի թթվածնային սարքերի հույսին կամ՝ բուժման համար օտար երկրներում։

Պետությունն իրավունք չունի լռել, երբ վտանգի տակ է սերունդների առողջությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին