▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ստիպված կլինի գազի համար լրացուցիչ մեկ միլիարդ դոլար գտնել. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Հայաստանը ստիպված կլինի գազի համար լրացուցիչ մեկ միլիարդ դոլար գտնել։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեվցովը։

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանը ռուսական գազը գնում է հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով։

«Բորսայական գները, ինչպես արդեն քննարկել էինք նախորդ հարցազրույցում, այժմ կազմում են մոտ 600 դոլար և կարող են հասնել մինչև 800 դոլարի։ Հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանից ստանում է 2,3 միլիարդ խորանարդ մետր գազ, պարզ հաշվարկով կարելի է հասկանալ, որ Հայաստանը ստիպված կլինի լրացուցիչ գտնել մոտ մեկ միլիարդ դոլար, իսկ գուցեև ավելի շատ»,-ասել է Շևցովը։

Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը խորհուրդ էր տվել Հայաստանին փորձել ռուսական գազը փոխարինել եվրոպականով և տեսնել, թե ինչ արդյունք դա կտա։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին