Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը հյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, հանդիպումը կավարտվի շրջանակային փաստաթղթի ստորագրմամբ, որը ներառում է ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ տրամադրել Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցք զարգացնելու համար։ Այս մասին Ռոյթերսին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները։ «Ռոյթերս»-ը գրում է․ «Ադրբեջանը առաջ է մղում Հայաստանի միջով տարանցիկ միջանցքի կառուցումը, որը կկապի մայրցամաքը Նախիջևանի էքսկլավի հետ, որը սահմանակից է Բաքվի դաշնակից Թուրքիային։ Փաստաթղթի ուշադիր բանակցված մասի համաձայն, որը ղեկավարները կստորագրեն ուրբաթ օրը, Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ, երկարաժամկետ իրավունքներ: Պաշտոնյաները հայտնել են, որ երթուղին կկոչվի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP: Երթուղին կգործի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքները կառուցելու և կառավարելու համար: «Առևտրային մեխանիզմների միջոցով այս քայլը կբացահայտի տարածաշրջանի ներուժը և կօգնի խուսափել հետագա ռազմական գործողություններից», - ասել է պաշտոնյաներից մեկը»: Լրատվականը նշում, է․ որ ղեկավարները նաև կստորագրեն փաստաթղթեր, որոնցով կխնդրեն լուծարել Մինսկի խումբը։ *** Վաշինգթոնում Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կավարտվի շրջանակային փաստաթղթի ստորագրմամբ։ Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ, երկարաժամկետ իրավունքներ: Այս մասին գրում է Reuters-ը։ Լրատվականին գաղտնիության սկզբունքով տեղեկություններ հայտնած պաշտոնյաները ասել են, որ երթուղին կկոչվի «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP: Երթուղին կգործի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքները կառուցելու և կառավարելու համար: «Առևտրային մեխանիզմների միջոցով այս քայլը կբացահայտի տարածաշրջանի ներուժը և կօգնի խուսափել հետագա ռազմական գործողություններից», - ասել է պաշտոնյաներից մեկը: *** |
Սպիտակ տանը հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն գրել է, որ Թրամփի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումից առաջ զրուցել է մի քանի ամերիկացի պաշտոնյաների հետ։ Այս մասին գրում է ադրբեջանական «Մինվալ»-ը։ Լրագրողը հայտնել է, թե ինչ փաստաթղթեր կստորագրվեն հանդիպման ընթացքում. «Կկայանա TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) խաղաղության գագաթնաժողովը։ Սա հիմնական միջոցառումն է, որի ընթացքում տեղի կունենա չորս բան. Կստորագրվի խաղաղության ուղու վերաբերյալ համատեղ հռչակագիր։ Հաջորդ շաբաթ կսկսվեն բանակցությունները և խմբերով աշխատանքը՝ «Trump Route» նախաձեռնության իրականացման համար պայմաններ ստեղծելու համար։ «TRIPP-ը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև խոշոր զարգացման համաձայնագիր և համատեղ ձեռնարկություն է՝ Հարավային Հայաստանի միջով երթուղի կառուցելու համար: Այս երթուղին Ադրբեջանին կապահովի անարգել առևտրային մուտք մայրցամաքից դեպի Նախիջևան: *** |
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայնի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմպիչմենտին չմիացած ընդդիմությունը փաստորեն կիսելու է Վաշինգտոնում ստորագրված թղթերի պատասխանատվությունը |
«Հայաստանը ԱՄՆ-ին կտրամադրի բացառիկ իրավունքներ՝ զարգացնելու տարանցիկ միջանցքը»․ #Reuters
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին