▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ պաշտոնյաներից ով ում խնամին է

Wnews.am-ը գրում է. Հարուստն ամուսնանում է հարուստի հետ, պաշտոնյայի զավակը մեկ այլ պաշտոնյայի զավակի հետ. ճիշտ է, սա օրինաչափություն չէ, սակայն տարածված երեւույթ է։

Հայ պաշտոնյաներից շատերը իրար խնամիներ են. շատ դեպքերում քաղաքականության մեջ նրանք հակառակ բեւեռներում են գործում։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամիական կապի մասին գիտեն բոլորը։ Հաճախ այս հանգամանքը շահարկվում է նրանցից երկուսի դեմ։

Հովիկ Աբրահամյանի որդի, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի դստեր Էմմայի հետ։

Untitled-8141110462842_104161023255677_3926507474868930952_nէմմա

Լուսանկարում Էմմա Ծառուկյանը, Արգամ Աբրահամյանը, նրանց դուստրը, վարչապետի կինն ու վարչապետն են։

11391230_104161039922342_67000844720471617_n

Վարչապետի կինը, թոռնուհին եւ Արգամ Աբրահամյանը

Գագիկ Ծառուկյանը խնամի է նաեւ պատգամավոր Մուրադ Գուլոյանի հետ. վերջինիս որդի՝ Աբովյանի նախկին քաղաքապետ՝ այժմ Կոտայքի մարզպետ Կարեն Գուլոյանն ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի մյուս դստեր հետ։

Gagik_Carukyanմուրադ1387451976-67-520x375

Կարապետ Գուլոյանը

Գագիկ Ծառուկյանը խնամիական կապի մեջ է նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։ Վերջինիս որդին ամուսնացել է Գագիկ Ծառուկյանի դստեր հետ։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին