Wnews.am-ը գրում է.
Յուրաքանչյուր պաշտոնյայի զավակի ամուսնությունը մեր երկրում դառնում է քննարկումների թեմա եւ լուսաբանվում մամուլի կողմից։
Wnews.am-ը ներկայացնում է հայ պաշտոնյաների զավակների հարսանեկան լուսանկարները։
Համացանցում լայն տարածում ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի դստեր`Էմմա Ծառուկյանի հարսանեկան լուսանկարը։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու`Լեւոն Քոչարյանի եւ երգչուհի Սիրուշոյի հարսանեկան լուսանկարները եւս դարձել են համացանցային «հիթ»։
Հարսանիքից տարիներ անց հրապարակվեցին նաեւ հարսանիքին ներկա հյուրերի լուսանկարները։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գագիկ Մխեյանի որդու`Գոռի, եւ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի դստեր`Անիի, հարսանեկան արարողողությունը եւս լայնորեն լուսաբանվեց։ Սակայն, այն ավելի շատ ներկայացվում էր ոչ թե որպես պաշտոնյաների զավակների, այլ որպես երգչուհի Սոֆի Մխեյանի եղբոր հարսանիք։
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր`երգչուհի Լուսինայի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակից Գառնիկ Առաքելյանի հարսանեկան արարողությունը եւս քննարկումներից անմասն չմնաց։
Ի դեպ, նրանց քավորն ու քավորկինը Լեւոն Քոչարյանն ու Սիրուշոն են։
Ներկայացնում ենք սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` ՊՆ փոխնախարար Արմեն Սարգսյանի աղջկա` Նոնայի հարսանեկան արարողության լուսանկարները։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում