Wnews.am-ը ներկայացրել է գործող ու նախկին հայ պաշտոնյաների զավակների բիզնեսները։
Երևանի «Prince Princess» խանութ-սրահը պատկանում է Գագիկ Ծառուկյանի դստերը` Գայանե Ծառուկյանին։
Այս խանութում ներկայացված են փոքրիկների (0-14 տարեկան տղաների և աղջիկների) համար նախատեսված իտակալան և ֆրանսիական աշխարհահռչակ բրենդներ ներկայացնող տարբեր հագուստների, կոշկեղենի և աքսեսուարների հավաքածուներ:
Patchi-ի շոկոլադե նվերների խանութը պատկանում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստերը` երգչուհի Լուսինային։
Երեւանի կենտրոնում` Ամիրյան 4/7 հասցեում է գրանցված Արգամ Աբրահամյանին պատկանող «Իմպերիում Պլազա» ՓԲԸ-ն։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Սեդրակ Քոչարյանը, 2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են «Փլեյ Սիթի» սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊԸ-ն, Հայաստանում «Տոյոտա» ընկերության պաշտոնական դիլեր «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ-ն:
Լևոն Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին, 2008 թվականից հանդիսանում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:
Hetq.am կայքի տեղեկություններով, ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանի որդին` Դավիթ Օհանյանը Վայոց ձորի մարզում ՀԷԿ է կառուցել: Հէկը կառուցված է Հերմոն համայնքի վարչական տարածքում` Կարակայա գետի Այսաս վտակի վրա:
Լուսանկարում Հովիկ Օհանյանն է
ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավական լուրջ բիզնեսներ ունի։ Նա արտադրական, առեւտրային եւ սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ-ի հիմնադիրը եւ 100% բաժնետերն է։ Միաժամանակ զբաղվում է հանքարդյունաբերությամբ եւ «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության բաժնետերն է: Նաև Երևանի ավգանու անդամ է:
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատերն է: Բացի այդ, նրան է պատկանում նաև “Վերանդա” ռեստորանը:
Աղբյուրը՝ Wnews.am