Wnews.am-ը գրում է. Նրանցից շատերը հավանաբար չէին էլ պատկերացնում, որ կգա մի օր, երբ իրենց դաստիարակված զավակները զբաղեցնելու են պետական բարձր պաշտոններ եւ լուծելու են պետության համար կարեւորագույն խնդիրներ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ծնողների հետ
Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները)։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 16-ին։
«Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել»,- իր հարցազրույցում ասել է նախագահի մայրը` տիկին Նորան։
Նա նշել է, որ իրեն ոչ թե որդու պաշտոնն է պետք, այլ առողջությունը։
Նախագահի մայրը շարունակում է հասարակ քաղաքացու կյանքով ապրել Ստեփանակերտում։
՝«Բալա’ ջան, տի եշիլ մի (այդպես մի կարծի), վեր մեր տղան նախագահ ա, ուրեմն մեր քեթը ցից ա: Չէէ, մունք հասարակ մարդիկ ընք»,- ասում է տիկին Նորան։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մայրը՝Աննա Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Էրեբունու և Նուբարաշենի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետն է։
«Ես երջանիկ եմ իմ դուստրերով, նրանց հաջողություններն իմ երջանկության գրավականն եմ համարում»,- հարցազրույցներից մեկում ասել է տիկին Մկրտչյանը։
Նա նաեւ նշել է, որ աշխատում է չթերանալ խոհանոցում, քանի որ դուստրերը սիրում են իր պատրաստած ուտեստները։
ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մայրը օպերային հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանն է, ով բնակվում է Ավսրիայում։
2015 թվականին Առաջին հանրապետության տոնի առթիվ Արաքս Մանսուրյանին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եղբայրների ու մոր՝ Լուարա Դավթյանի հետ։
Տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Դավիթ Հարությունյանի մայրն ապրում է ծերանոցում, սակայն նախարարը հերքել էր այդ տեղեկությունները։
Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահն է։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի հայրը՝ Գառնիկ Հովսեփյանը, մահացել է այս տարվա օգոստոսին Չքնաղ գյուղում։
Տարիներ առաջ մահացել է նաեւ Աղվան Հովսեփյանի մայրը։
Իր հարցազրույցներից մեկում Աղվան Հովսեփյանը հոր մասին հետեւյալն է պատմել. «Եղբայրներով ցանկանում էինք պատրաստել պապուս եւ տատուս գերեզմանաքարը, արդեն նախագծել, գծագրել, պլանավորում էինք, ինքս էլ ուզում էի քանդակել, տաշել, երբ հայրս կանչեց եւ ասաց. “Տղաս, գիտեմ, ինչով ես զբաղված: Բայց սա իմ հերն ու մերն են, սա ես պետք է անեմ”: Եվ ինքն արեց»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, հայագիտության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանն է։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մոր եւ դստեր հետ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում