▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ դուդուկահարը կապահովի թուրք ռեժիսորի «Քարավան 1915» ֆիլմի երաժշտությունը

Թուրք հայտնի ռեժիսոր Իսմաիլ Գյունեշը 1915-ի իրադարձությունների մասին պատմող իր «Քարավան 1915» ֆիլմի երաժշտությունը դուդուկով ապահովելու համար հրավիրել է հայ դուդուկահար Սուրեն Ասադուրյանին: Ռեժիսորը Հայոց ցեղասպանության թեման պատրաստվում է էկրան է բարձրացնել որպես հայերի տեղահանություն:

Ըստ թուրքական «Karar» լրատվամիջոցի՝ Ասադուրյանը համաձայնություն է տվել թուրք ռեժիսորի առաջարկին և Երևանից մեկնել Թուրքիա: Աղբյուրը նշում է, որ հայ դուդուկահարը, ծանոթանալով ֆիլմի սցենարին, տվել է իր հավանությունը: Ֆիլմի սյուժեի մասին հայտնած իր կարծքում Ասադուրյանը  նշել է, որ ֆիլմը պատմում է  Սալիմ Աղա անունով մի թուրք կառապանի մասին, ով Թուրքիայի Գիրեսուն նահանգից 200 հայ տեղահանվածի տեղափոխում է Հալեպ քաղաք:

Ֆիլմի ռեժիսորը, տուրք տալով թուրքական ժխտողական թեզերին, 1915-ին տեղի ունեցածը դիտում է առաջին համաշխարհային պատերազմի կոնտեքստում և խուսափում է «Հայոց ցեղասպանություն» բնորոշումից: Նա նշել է, որ իր  գլխավոր նպատակը ոչ թե մեղավորներ գտնելն է, այլ փորձել լուծում գտնել տեղի ունեցածի հետևանքով խաթարված մարդկային հարաբերությունների համար: Հասկանալն ու հասկացնել այդ ամենը:

Ծրագրվում է ֆիլմը ցուցադրել 2016-ի տարեկսզբին: Գլխավոր դերերում նկարահանվելու են թուրք դերասաններ Մուրաթ Հանը, Իփեք Թուզջուօղլուն և Իբրահիմ Քենդիրջին, իսկ Սյուզան անունով հայ աղջկա դերը մարմնավորելու է Բելգիայում բնակվող և վերջին տարիներին Թուրքիա տեղափոխված երգչուհի ու դերասանուհի Այշե Աքընը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին