Հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվողը նույն գունավոր հեղափոխությունն է,- գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը
«Առաջին զանգը Ուկրաինայում է հնչել, որտեղ ջարդվում է Ուղղափառ եկեղեցին։ Հիմա հերթը Հայ առաքելական եկեղեցունն է։ «Մերժիր Կաթողիկոսին» կարգախոսով եկեղեցին վերահսկողության տակ վերցնելու ու արտաքին կառավարման տակ դնելու գործողության փորձ է։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Վատիկան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետին չսաստեցին քույր եկեղեցու դեմ սկսված հալածանքների համար, այլ ճիշտ հակառակը, դրանք ավելի սաստկացան։
Այս ամենը քաղաքագետը դիտարկում է Բրիտանիայի միապետի` Վատիկան աննախադեպ պաշտոնական այցի ֆոնին, որը խորհրդանշում է երկու` Կաթոլիկ ու Անգլիկան եկեղեցիների մերձեցման մասին, ինչը քաղաքական ակտ է: «Իսկ ինչո՞ւ են 2 եկեղեցիները ներկա պատմական պահին մերձենում, և ո՞ւմ դեմ են «ընկերություն անելու»,–հարցնում է նա:
Դիտեք նաև՝


