▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հատուկ ծառայությունը եկեղեցում բազում հավաքագրվածների է ներդրել, հիմա այդ «ականները պայթում են»». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսուքյան գրառումը. «Հայ առաքելական եկեղեցու 3 թեմերի առաջնորդներ սին մեղադրանքներով բանտերում են, 2 թեմի առաջնորդ էլ Նիկոլ Փաշինյանի հետ, Փաշինյանի նախընտրած քահանայի ձեռամբ մատուցվող պատարագների է մասնակցել։ Դեռ քանի՞ թեմի «խախուտ, շուռ եկող» առաջնորդ կա։ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ Ադրբեջանի մյուս պահանջները՝ սահմանադրություն փոխելը, նախկին անկլավների տարածքները Ադրբեջանին հանձնելը, 300 հազար ադրբեջանցիների «Արևմտյան Ադրբեջան վերադարձը» ինքն առայժմ չի կարող կատարել, ուստի մյուս պահանջը՝ եկեղեցու վրա գրոհը, այն պառակտելու գործողությունները շարունակական են լինելու։ ՍՍՀՄ ժամանակ և դրանից հետո իշխանությունը, հատուկ ծառայությունը եկեղեցում բազում հավաքագրվածների է ներդրել, հիմա այդ «ականները պայթում են», բացահայտվում»:

***

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կարծում եմ՝ պարզ է հաջորդ կիրակի Նիկոլը որտեղ կլինի: Եվ սա քարոզչական արդյունավետ աշխատանքի լավ օրինակ է: Ընդամենը մի քանի հոգևորական «խաղացնելով»՝ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե եկեղեցում մեծ աջակցություն ունեն: Չնչին փոքրամասնության փոքրոգությունն ուզում են գործոն դարձնել և դրանով առաջ տանել իրենց սև գործը: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դա արել են, օրինակ, բանակում: Եվ ճիշտ այնպես, ինչպես դա արել են 2018-ին»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին