▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարութ Փամբուկչյանը Հայաստանի ղեկավարության հետ հաջորդ հանդիպմանը բնապահպանական հարցեր կբարձրացնի

«Ինձ ոչինչ այնքան չի անհանգստացնում, որքան բնապահպանական խնդիրները»,- այս մասին Մոսկվայում հայտարարել է սիրված երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը:

«Մինչ իմ՝ վաստակավոր արտիստի կոչում ստանալը, ես Հայաստանի կառավարության հետ առնչություն չունեի, հիմա ինձնով սկսել են հետաքրքրվել: Հաջորդ առիթի դեպքում ես անպայման կբարձրացնեմ Հայաստանի բնապահպանական խնդիրները»,- ասել է Փամբուկչյանը՝ իր անհանգստությունը հայտնելով մեր երկրի բնապահպանական ոչ բարվոք վիճակի վերաբերյալ:

 

  Հայ-Ռուսական Տեղեկատվական Անկախ Կենտրոն, Մոսկվա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին